Քիր Սթարմերը պաշտոնապես ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը
Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ սըր Քիր Սթարմերը պաշտոնապես դարձել է Մեծ Բրիտանիայի 58-րդ վարչապետը․ գրում է The Guardian-ը:
Սթարմերը ժամանել է Բուքինգհեմյան պալատ, որտեղ նրան ընդունել է Չառլզ Երրորդ թագավորը:
Բուքինգհեմյան պալատը համապատասխան հայտարարություն է տարածել և տեղեկացրել, որ Ռիշի Սունակն այսօր առավոտյան հանդիպել է թագավորին և ներկայացրել իր հրաժարականը վարչապետի պաշտոնից, ինչը Նորին մեծությունն ընդունել է։
Սթարմերի գլխավորած Լեյբորիստական կուսակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հավաքել է Համայնքների պալատի ձայների մեծամասնությունը, այսպիսով վերջ դնելով երկրում պահպանողականների 14-ամյա կառավարմանը: