23 Դեկ
2024
4.1° c ԵՐԵՎԱՆ
10.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ տարածքում և Հյուսիսային Իռլանդիայում մեքենաները կունենան արագության ավտոմատ սահմանափակման պարտադիր համակարգ

ԵՄ տարածքում և Հյուսիսային Իռլանդիայում մեքենաները կունենան արագության ավտոմատ սահմանափակման պարտադիր համակարգ

Հուլիսի 7-ից ԵՄ տարածքում և Հյուսիսային Իռլանդիայում վաճառվող բոլոր նոր մեքենաները կունենան տեխնիկական անվտանգության մի շարք առանձնահատկություններ․դրանցից ամենաուշագրավը արագության ավտոմատ սահմանափակման համակարգն է․ գրում է The Guardian-ը։

Նմանատիպ գործառույթներ ժամանակակից մեքենաներն արդեն իսկ ունեին, սակայն շատ վարորդներ հրաժարվում են օգտագործել դրանք՝ անջատելով համապատասխան համակարգերը։

Այսուհետ մեքենաները կնախագծվեն այնպես, որ այդ համակարգերը անհնար կլինի մշտապես անջատել, քանի որ դրանք կվերագործարկվեն ամեն անգամ, երբ շարժիչը կանջատվի:

Արագության կառավարման համակարգից բացի, այլ գործառույթներ, ներառյալ երթևեկության կանոնների ավտոմատ պահպանումը և արտակարգ իրավիճակների ժամանակ ինքնաարգելակումը, կդառնան պարտադիր: