Ուկրաինական ճգնաժամի լուծման համար պետք է Կիևին ավելի շատ զենք տրամադրել․ Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն նախատեսում է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության տարեկան աուդիտ անցկացնել․ հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Ստոլտենբերգն ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի երկրները կհամաձայնեն պահպանել Կիևին աջակցության հիմնական մակարդակը։
Ստոլտենբերգը նաև ասել է, որ Վաշինգտոնում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը, որը կանցկացվի հուլիսի 9-11-ը, պետք է որոշի, որ Ուկրաինային տարեկան առնվազն 40 մլրդ դոլարի սպառազինություն պետք է մատակարարվի։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ ուկրաինական ճգնաժամի խաղաղ լուծման համար Կիևին անհրաժեշտ է ավելի շատ զենք տրամադրել։