Սահմանադրության ընդունումից 29 տարի անց նոր Սահմանադրության պահանջ՝ թշնամուց
Անկախության հռչակումից չորս տարի անց Գերագույն խորհրդի դահլիճում քննարկումներն էին մայր օրենքի ընդունման մասին։ Երկար տարիներ խորհրդային միության օրենքներով ապրող ժողովուրդը 29 տարի առաջ այս օրը հանրաքվեով պիտի այո ասեր Սահմանադրությանը։
Այդ օրերին էլ ամեն բան հարթ չէր ընթանում, ընտրության իրավունք ունեցողների բավարար մասը չէր մասնակցել ընտրությանն ու իշխանությունը որոշեց՝ մի քանի ժամով երկարացնել ընտրության տևողությունը։ Քաղաքական գործիչներից շատերը սա օրենքի կոպիտ խախտում էր համարում, իշխանությունն էլ արդարանում էր՝ ժամանակի հրամայականն էր այդպիսին։ Այդուհանդերձ համաժողովրդական հանրաքվեով 1995 թվականի հուլիսի 5-ին Հայաստանն ընդունեց մայր օրենքը։ Մանրամասները՝ տեսանյութում։