Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը վտանգելու համար
Վրաստանի կառավարությունը վտանգում է ԱՄՆ-ի հետ իր ռազմավարական գործընկերությունը։ Այսպիսի հայտարարություն է արել հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
«Նրանք (Վրաստանի կառավարությունը-խմբ.) վտանգեցին եվրոպական ուղին՝ ընդունելով ռուսական օրենքը (օտարերկրյա գործակալների մասին օրենքը-խմբ.) իսկ ամերիկացի գործընկերներին վիրավորելու և նրանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելու արդյունքում նրանք այժմ վտանգում են մեր ռազմավարական գործընկերությունը»,- ընդգծել է նախագահը։
Հուլիսի 5-ին Պենտագոնը հայտարարել է, որ անորոշ ժամանակով հետաձգում է Վրաստանի հետ համատեղ զորավարժությունները՝ երկկողմ հարաբերությունների վերանայման պատճառով։