12 Ապր
2026
11° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հնդկաստանում անձրևների ու սողանքի հետևանքով զոհեր կան

Հնդկաստանում անձրևների ու սողանքի հետևանքով զոհեր կան

Հնդկաստանում անձրևների և սողանքների հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել․ կան անհետ կորածներ

Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ուտարախանդ նահանգում հորդառատ անձրևները շարունակվել են ավելի քան երեք օր։ Տեղատարափ անձրևների հետևաքով սողանքներ, քարաթափումներ և ջրհեղեղներ են առաջացել:

Բնական աղետից ամենաշատը տուժել է Հիմալայների ստորոտում գտնվող Նաինիտալ քաղաքը, որտեղ տների փլուզման պատճառով զոհվել է 28 բնակիչ, վիրավորվել՝ 17 մարդ։

Նահանգի իշխանությունները փրկարարական աշխատանքներին ներգրավել են Հնդկաստանի զինված ուժերին։ Ավելի քան 1300 մարդ տարհանվել է անվտանգ տարածքներ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026