05 Հոտ
2024
12.2° c ԵՐԵՎԱՆ
11.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սպիտակ տունը մտահոգություն է հայտնել Օրբանի` Ռուսաստան այցի կապակցությամբ

Սպիտակ տունը մտահոգություն է հայտնել Օրբանի` Ռուսաստան այցի կապակցությամբ

ԱՄՆ-ն անհանգստացած է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Ռուսաստան այցով. հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը։

Նրա խոսքով` Հունգարիայի կաբինետի ղեկավարի այցը Մոսկվա «չի նպաստում խաղաղության գործին և արդյունավետ չէ Ուկրաինայի ինքնիշխանության, ամբողջականության և անկախության խթանման առումով»:

Օրբանը Մոսկվա է ժամանել հուլիսի 5-ին։ Հանդիպման ընթացքում Հունգարիայի վարչապետը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել են նաև Ուկրաինայի հակամարտության կարգավորման ուղիները։

Ռուսաստանի ղեկավարը Օրբանի հետ բանակցությունների ավարտից հետո ասել է, որ Մոսկվան հանդես է գալիս ուկրաինական հակամարտության ամբողջական և վերջնական ավարտի օգտին։ Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը պնդում է, որ Ուկրաինայի Զինված ուժերը դուրս բերվեն Ռուսաստանի Դաշնության չորս նոր շրջաններից։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովը Օրբանի այցը Մոսկվա որակել էր որպես ԵՄ միասնության խաթարում։