Ալիև-Փաշինյան-Շառլ Միշել հանդիպումը չի կայանա։ Պաշտոնական պատճառաբանությունն, ըստ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող անձի, այն է, որ Ալիևը ժամանակ չի գտել մասնակցելու հանդիպմանը։ Քաղաքագետ Թևան Պողոսյանի խոսքով, Ալիևը հիմա պարզապես ժամանակ է ձգում։ ABC media֊ի հետ զրույցում Թևան Պողոսյանն ընդգծեց, որ Ալիևն անելու է ամեն ինչ, որպեսզի չմասնակցի այն հանդիպումներին, որոնք այս կամ այն կերպ մոտեցնելու են խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Նրա նպատակը ոչ թե պայմանագիրն է, այլ Հայաստանից հնարավոր ամեն ինչ քամելը, այդ պատճառով էլ չի գնում այն հանդիպումներին, որտեղ կարող են իր համար ոչ բարենպաստ փաստաթղթեր ստորագրվել կամ պայմանավորվածություններ ձեռք բերել։