04 Հուն
2025
-3.8° c ԵՐԵՎԱՆ
4.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ Առաքելական եկեղեցին նշում է հին տապանակի և նոր Ս. Եկեղեցու հիշատակի տոնը

Հայ Առաքելական եկեղեցին նշում է հին տապանակի և նոր Ս. Եկեղեցու հիշատակի տոնը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հին տապանակի և նոր Ս. Եկեղեցու հիշատակի տոնը։

Ուխտի տապանակը Հին Կտակարանի ամենամեծ սրբությունն է, որտեղ պահվում էին Տասնաբանյա պատվիրանների տախտակները, Ահարոնի ծաղկյալ գավազանն ու մանանայով լի ոսկյա սափորը: Քրիստոնեական եկեղեցու համար այն Նոր Ուխտի, այսինքն` Քրիստոսի Եկեղեցու նախատիպն է, որի համար սահմանվել է այս տոնը՝ Եկեղեցու մշտնջենականության խորհրդով:

Տոնը նշվում է Վարդավառի՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնին նախորդող շաբաթ օրը: