05 Հոտ
2024
24.2° c ԵՐԵՎԱՆ
16.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի հոգևոր առաջնորդը նորընտիր նախագահին խորհուրդ է տվել շարունակել Ռայիսիի ուղին

Իրանի հոգևոր առաջնորդը նորընտիր նախագահին խորհուրդ է տվել շարունակել Ռայիսիի ուղին

Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին․ տեղեկացնում է IRNA գործակալությունը։

Խամենեին հույս է հայտնել, որ ընտրված նախագահը կօգտագործի Իրանի հնարավորությունները ժողովրդի բարեկեցության և երկրի առաջընթացի համար:

«Խորհուրդս է ընտրված նախագահ Փեզեշքիանին՝ ապավինելով Բարձրյալին և շարունակելով երջանկահիշատակ նախագահ Ռայիսիի ուղին, առավելագույն ջանքեր ներդնել՝ երկրի հսկայական ներուժը բացահայտելու համար»,- նշել է Իրանի գերագույն առաջնորդը իր ուղերձում։