Ըմբշամարտի Մ23 ԱԱ․ Մանվել Խնձրցյանը՝ արծաթե մեդալակիր
Հայաստանի ազատ ոճի
ըմբշամարտի երիտասարդական հավաքականի անդամ, 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը դարձավ
Մ23 ԱԱ-ի արծաթե մեդալակիր։
Խնձրցյանը դուրս էր
եկել Մ23 տարեկանների ԱԱ-ի եզրափակիչ՝ կիսաեզրափակչում 13-3 հաշվով առավելության հասնելով
Մոնղոլիայի ներկայացուցչի նկատմամբ:
Այսօր՝ հոկտեմբերի
25-ին, հայ ըմբիշը չեմպիոնի կոչումը վիճարկել է ռուսաստանցի Նաչին Մոնգուշի հետ: Գոտեմարտն
ավարտվել է ռուսաստանցի ըմբիշի հաղթանակով՝ 11։0 հաշվով։
Խնձրցյանը Մ23 ԱԱ-ում
պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 11:0 հաշվով առավելության է հասել ԱՄՆ ներկայացուցիչ
Կուպեր Ֆլինի նկատմամբ, քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 2:1 հաշվով ուժեղ է գտնվել գերմանացի
ըմբիշից: