23 Դեկ
2024
1.3° c ԵՐԵՎԱՆ
6.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հոլիվուդյան կինոյի հսկաներից Paramount-ը և Skydance Media-ն կմիավորվեն

Հոլիվուդյան կինոյի հսկաներից Paramount-ը և Skydance Media-ն կմիավորվեն

Հոլիվուդյան հնագույն կինոընկերություններից մեկը՝ Paramount Global-ը, համաձայնել է միավորվել Skydance Media ընկերության հետ․ գրում է BBC-ն։

Գործարքի համաձայն՝ Paramount-ի ոչ գործադիր տնօրեն Շարի Ռեդսթոունը կվաճառի իր ընտանիքին պատկանող բաժնետոմսերը, որը կհանգեցնի ընկերությունների միաձուլման:

Բացի Paramount-ից, ընկերությունը ներառում է նաև CBS, Comedy Central, Nickelodeon և MTV հեռուստատեսային ցանցերը:

Մեդիա կոնգլոմերատն իր գործունեությունն սկսել է ավելի քան մեկ դար առաջ՝ 1914 թվականին Paramount Pictures Corporation-ի հիմնադրումով:

Սակայն ընկերության բաժնետոմսերը վերջին հինգ տարում նվազել են ավելի քան 75%-ով։