
Ավարտվել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները
Թուրքիան
և Ադրբեջանը ավարտել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք – 2023» համատեղ զորավարժությունները:
Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի պաշտպանության նախարարության X-ի միկրոբլոգից։
Զորավարժություններին ներգրավված են եղել ընդհանուր առմամբ երկու երկրների տարբեր զինվորական
անձնակազմից մինչև 3000 մարդ, 130 միավոր զրահատեխնիկա, մինչև 100 հրետանային սարքավորում,
ավելի քան 20 ավիացիոն և թռիչքային միջոցներ, ինժեներական սարքավորումներ և փոքր բոտեր: