Ղազախստանում մեկնարկել են «Բիռլեստիկ-2024» տարածաշրջանային միջազգային զորավարժությունները
Ղազախստանի արևմտյան Մանգիստաուի մարզում մեկնարկել են «Բիռլեստիկ-2024» տարածաշրջանային միջազգային զորավարժությունները՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինծառայողների մասնակցությամբ. այս մասին հաղորդագրություն է տարածել Ղազախստանի պաշտպանության նախարարությունը։
«Զորավարժանքները տեղի կունենան «Օյմաշա» զորավարժարանում, ինչպես նաև Տոկմակի հրվանդանից 2 կմ հեռավորության վրա գտնվող ծովային տեղամասում: Հուլիսի 8-ից մինչև 17-ը զորակազմերը կնախապատրաստեն և կիրականացնեն զինված հակամարտության տեղայնացման համատեղ գործողություն», – ասված է Ղազախստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Զորավարժություններին կներգրավվեն շուրջ 4 000 զինծառայող և մինչև 700 միավոր զենք ու զինտեխնիկա։