Ապօրինի կերպով լիազորությունները
ստանձնած քաղաքապետը կնշանակի իր ապօրինի տեղակալներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում
գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը:
«Ձեզ եմ ներկայացնում այսօր իմ կողմից քաղաքապետարան
ուղղված հարցումը։ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված է քաղաքապետի
երդմնակալության նիստի արձանագրությունը:
Այն թերի է և ոչ լիարժեք։
Թեև փորձեր են արվում յուրօրինակ կարգավիճակ տալ երդմնակալության նիստին՝ կոչելով այն
հատուկ և հանդիսավոր, այդուհանդերձ նիստի կայանալու և իրավազոր լինելու համար օրենքը
պահանջում է քվորում։
Մեր տեղեկություններով՝
տվյալ նիստին չի մասնակցել ոչ իշխանական խմբակցության որևէ ավագանի, հետևաբար, նիստը
իրավական տեսանկյունից չի կայացել և դրանում կայացրած որևէ որոշում կամ երդում չունի
օրենքի ուժ։
Ստացվում է, որ վաղը՝
հոկտեմբերի 26-ին, ավագանու արտահերթ նիստին ապօրինի կերպով լիազորությունները ստանձնած
քաղաքապետը կնշանակի իր ապօրինի տեղակալներին»։