Կիպրոսի Հանրապետությունը 50 տարի ի վեր օկուպացված է. ԱՄՆ-ում հունական ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս
ԱՄՆ-ում կայացել է Կիպրոս թուրքական ներխուժման 50-ամյակին նվիրված միջոցառում․ տեղեկացնում է Ermenihaber-ը։
Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել ԱՄՆ-ում հունական ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Էլպիդոֆորոսը, ով մեղադրել է Թուրքիային Կիպրոսի օկուպացման համար:
«Կիպրոսի Հանրապետությունը 50 տարի ի վեր օկուպացված է»,-նշել է նա:
Հատկանշական է, որ թուրքական մեդիայում արքեպիսկոպոս էլպիդոֆորոսը համարվում է ԱՄՆ-ում Ստամբուլի Ֆեների հունական ուղղափառ պատրիարքարանի ոչ պաշտոնական ներկայացուցիչ, իսկ նրա հայտարարությունը որակվել է «սկանդալային»: