06 Հոտ
2024
26.2° c ԵՐԵՎԱՆ
21.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մակրոնը չի ընդունել վարչապետի հրաժարականը և խնդրել է շարունակել պաշտոնավարումը

Մակրոնը չի ընդունել վարչապետի հրաժարականը և խնդրել է շարունակել պաշտոնավարումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի ընդունել երկրի վարչապետ Գաբրիել Ատալի հրաժարականը և խնդրել է նրան շարունակել կառավարության ղեկավարի պարտականությունները․ տեղեկացնում է AFP-ն՝ հղում տալով Ելիսեյան պալատի հայտարարությանը։

Հուլիսի 8-ի առավոտյան հրաժարականի դիմում ներկայացնելու համար Գաբրիել Ատալը ժամանել էր Ֆրանսիայի նախագահի նստավայր։ Հրաժարականի պատճառը նախօրեին արտահերթ խորհրդարանական ընտրություններում ձախերի հաղթանակն էր։

Նախագահը վարչապետին խնդրել է «ժամանակավորապես» չհեռանալ այդ պաշտոնից՝ «երկրի կայունությունն ապահովելու համար»:

«Պետության ղեկավարը հատուկ շնորհակալություն է հայտնել Գաբրիել Ատալին Եվրոպական խորհրդարանի և Ֆրանսիայի օրենսդիր մարմնի ընտրությունների քարոզարշավների համար, որոնք նա ղեկավարել է», -ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։