06 Հոտ
2024
17° c ԵՐԵՎԱՆ
16.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրավունք չունենք մեր երկիրը աշխարհաքաղաքական բախումների  վայրի վերածելու. Բագրատ սրբազան

Իրավունք չունենք մեր երկիրը աշխարհաքաղաքական բախումների վայրի վերածելու. Բագրատ սրբազան

Սա հոգևոր պատերազմ է։ Այս պատերազմը ես հանձն եմ առել և ուզում եմ հստակ իմանաք՝ հեշտ ճանապարհ չէ, որովհետև ամբողջ ճանապարհին այցի են գալիս փորձությունները՝ հիասթափությունների, ընկճումների և այլնի տեսքով․ այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց «Տավուշը հանուն հայդենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Այս ընթացքում հուսախաբությունները, մտածումները հաճախ են այցելելու, որը բնական է։ Հոգևոր կյանքով ապրողները կիմանան այդ մասին, իսկ ովքեր դեռ նոր են անցնում դրա միջով, պետք է հասկանան՝ դիմադրել է պետք։ Չարի դեմ պայքարելու ճանապարհը հեշտ չէ»,- ասաց Բագրատ սրբազանը։

Նա անդրադարձել է աշխարհաքաղաքական զարգացումներին ու Հայաստանի ճիշտ դիրքավորմանը։

«Մենք իրավունք չունենք մեր երկիրը աշխարհաքաղաքական բախումների վայրի վերածելու։ Մեր երկիրը պետք է զերծ մնա դրանից։ Մենք այդուհանդերձ հակաների քաղաքականություն չենք վարելու, այլ մնալու ենք նոր բարեկամներ ձեռք բերելու, եղածը պահելու, խորացնելու քաղաքականության շրջանակում։ Սակայն պետք է հիշեք՝ ամենավերևում Հայաստանի շահն է, որը պետք է միշտ առաջ տանենք»,- ընդգծեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը։