06 Հոտ
2024
18.5° c ԵՐԵՎԱՆ
16.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թելադրող Հայաստանը դարձրեց ենթարկվող. Մելիք-Շահնազարյան

Թելադրող Հայաստանը դարձրեց ենթարկվող. Մելիք-Շահնազարյան

Հայաստանը տարիներ առաջ թելադրողի դերում էր հանդես գալիս, այսօր դարձել է կամակատար՝ թշնամի պետության ու միջազգային հանրության համար․ այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հարենիքի» շարժման հավաքի ժամանակ ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Հայաստանը Հարավային Կովկասում շուրջ 30 տարի ունեցել է կայունություն, խաղաղություն և կանխատեսելիություն բերելու մենաշնորհը։ Դրանք այն անհրաժեշտ գործիքներ էին, որոնք հետաքրքիր էին թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին և թե՛ Իրանին։

Այսինքն`աշխարհաքաղաքական գլխավոր բոլոր կենտրոններին պետք էր կայունությունն ու խաղաղությունը։ Դրանով էր Հայաստանը զսպում Ադրբեջանին։ Ես ինքս ներկա եմ եղել միջազգային մի շարք ֆորումների, որի ընթացքում տեսնում էի միջազգայի գործիչների վերաբերմունքը և՛ Ալիևի նկատնամբ, և՛ մեր նախագահների»,- ասաց քաղաքագետը։

Անդրադառնալով գործող իշխանության տապալմանն ու նոր իշխանության ձևավորմանը՝ Մելիք-Շահնազարյանը ընդգծել է, որ հայամետ կառավարություն ունենալու դեպքում երկիրը կործանումից փրկելը իրատեսական է։

«Այնպես են մեզ, այսպես ասած, կերակրել, որ մտածում ենք՝ մեր բանակը ունակ չէ խնդիր կատարելու, ունակ չէ ինքնուրույն, ուժեղ լինելու։ Այդպես չէ։ Մենք ու մեր բանակը պատրաստ ենք արժանի դիմադության, բայց ոչ նման հրամանատարների գլխավորությամբ։ Պարզապես պետք է գործենք ու չնահանջենք»,- ասաց նա։