06 Հոտ
2024
18.5° c ԵՐԵՎԱՆ
16.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՀ-ում ուժեղ քամին վնասել է առնվազն 30 դպրոց

ՀԱՀ-ում ուժեղ քամին վնասել է առնվազն 30 դպրոց

Հարավաֆրիկյան Հանրապետության արևմուտքում ուժեղ քամիների և հորդառատ անձրևների հետևանքով տուժել է առնվազն 30 դպրոց։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է SABC ռադիոկայանը։

Ըստ աղբյուրի՝ Արևմտյան Քեյփ նահանգում վնասվել են բազմաթիվ շենքեր, այդ թվում՝ մոտ 30 դպրոց։ Քամին պոկել է տանիքներ և տապալել թույլ ամրացված շենքերը։

Հաղորդվում է, որ երկրի իշխանությունները բնակիչներին զգուշացրել են լինել չափազանց զգույշ, քանի որ քամոտ եղանակը կշարունակվի նաև առաջիկա հինգ օրերին:

Օդերևութաբանները հայտնել են, որ հուլիսի 8-ին Հարավային Աֆրիկայում երկու ցուրտ ճակատներ են հարվածել, իսկ առաջիկա 24 ժամվա ընթացքում Յոհանեսբուրգի տարածքում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև մինուս 2 աստիճան: