Կոչ ենք անում Հայաստանին չկրկնել հետխորհրդային երկրների սխալները․ Պետդումայի փոխխոսնակ
2500 հասարակական կազմակերպություններ Ամերիկյան դեսպանատնից՝ ԱՄՆ-ի
ամենամեծ առաքելությունը նախկին ԽՍՀՄ տարածքում, դրամաշնորհներ, գումարներ և հայ երիտասարդության,
հայ հասարակության մեջ սերմանում են, որ Հայաստանը կարող է ապրել առանց Ռուսաստանի.
այս մասին «Ռուսաստան-Հայաստան» առաջին հանրային ֆորումի ժամանակ ասել է Պետդումայի
փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը՝ խոսելով Հայաստանին Ռուսաստանի Դաշնությունից հեռացնելու
արդյունքների մասին․ հայտնում է РИА
Новости-ն։
Խորհրդարանականը կոչ է արել Հայաստանին չկրկնել հետխորհրդային երկրների սխալները,
որոնք փորձում էին Ռուսաստանից ստանալ այն ամենը, ինչ կարող էին ստանալ, և միաժամանակ՝
այդ ամենը ստանալ Եվրոպայից։
«Երբ Ղարաբաղում ընթանում էր վերջին պատերազմը, իմ աշխատասենյակում
բառացիորեն ամեն շաբաթ Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ էին լինում, ովքեր ասում
էին. Խնդրում եմ զանգեք, ասեք, մի բան արեք, հայտնեք Ռուսաստանի նախագահին, դադարեցրեք
պատերազմը։ Մեր տղաները մահանում են, դագաղներով բերում են ճակատից։ Իսկ այսօր այս պատգամավորներն
այլևս չկան՝ ընդհանրապես, ոչ ոք։ Հիշեցնեմ, որ այն ժամանակ հենց Պուտինն էր,
որ դադարեցրեց արյունալի պատերազմը»,- ընդգծել է Պետդումայի փոխխոսնակը։