23 Դեկ
2024
0.7° c ԵՐԵՎԱՆ
6.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵԱՏՄ-ն և ԱՄԷ-ն կձգտեն աշնանն ավարտել տնտեսական գործընկերության շուրջ բանակցությունները

ԵԱՏՄ-ն և ԱՄԷ-ն կձգտեն աշնանն ավարտել տնտեսական գործընկերության շուրջ բանակցությունները

INNOPROM-2024 ցուցահանդեսի շրջանակում կայացել է ԵՏՀ առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնևի և ԱՄԷ արտաքին առևտրի պետնախարար Թանի բին Ահմեդ Ալ Զայուդիի հանդիպումը։

Կողմերը ողջունել են ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև տնտեսական գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջող առաջընթացը և ընդգծել դրանք աշնանն ավարտին հասցնելու իրենց ցանկությունը:

«Մենք բարձր ենք գնահատում էմիրաթական կողմի դրական տրամադրվածությունը: Մեր երկրների միջև առևտուրը շարունակում է անշեղորեն աճել, և դա, վստահ եմ, կօգնի մեզ համատեղ լուծել բանակցություններում մնացած բոլոր հարցերը», – ասել է Անդրեյ Սլեպնևը:

ԱՄԷ-ի հետ բանակցություններ սկսելու մասին որոշումը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդն ընդունել է 2022 թվականի դեկտեմբերին։ Մինչ օրս կայացել է բանակցային երեք փուլ։ Բանակցությունների հաջորդ փուլը սպասվում է այս տարվա սեպտեմբերին։