
Արեգակնային համակարգից դուրս գտնվող մոլորակից փտած ձվի հոտ է գալիս. գիտնականները պարզել են պատճառը
HD 189733b էկզոմոլորակը (արտաարեգակնային մոլորակ), որը գտնվում է Երկրից 64 լուսատարի հեռավորության վրա, դեռ վաղուց էր հետաքրքրում աստղագետներին իր կիզիչ ջերմաստիճանի, ուժեղ քամիների և ապակու անձրևների պատճառով: Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակի ուսումնասիրությունները բացահայտել են մոլորակի ևս մեկ հետաքրքիր առանձնահատկություն․ մոլորակից փտած ձվի հոտ է գալիս․ գրում է CNN-ը։
Էկզոմոլորակի մթնոլորտի հոտազոտությունների ժամանակ հայտնաբերվել են ծծմբաջրածնի հետքեր։ Ծծմբաջրածինը անգույն գազ է, որն արձակում է ուժեղ ծծմբային գարշահոտություն և մինչ այս չէր հայտնաբերվել մեր արեգակնային համակարգից դուրս:
HD 189733b էկզոմոլորակը հայտնաբերվել է 2005 թվականին, իսկ ավելի ուշ նրան տրվեց «տաք Յուպիտեր» անվանումը։