Փաշինյանը իշխանության ղեկին է ռուսական տնտեսության հաշվին
Товарищ генерал տելեգրամյան ալիքը վերլուծել է ՀՀ-ում տնտեսական աճի վերաբերյալ հաղորդումները։ Ըստ պաշտոնական տեղեկությունների՝5 ամսվա ընթացքում առևտրաշրջանառությունն աճել է 2,2 անգամ՝ հասնելով մինչև 16,3 մլրդ դոլարի։
«Իսկ ո՞ւմ հետ է եռում առևտուրը։ Միգուցե Եվրոպան վերջապես բացե՞լ է իր հսկայական շուկան։ Ցավոք, այս տարի ԵՄ-ի հետ առևտրային հարաբերությունները շարունակում են անկում ապրել։ Ընդհանուր անկումը կազմում է 23,7%, կոնկրետ Ֆրանսիայի հետ՝ 18%-ով, Գերմանիայի հետ՝ 35,8%-ով։ Եվրոպացիների և Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է ընդամենը 877,4 մլն դոլար։
Միգուցե տնտեսության դիվերսիֆիկացիայի գլխավոր ուսուցիչը, գլխավոր բարեկամը՝ ԱՄՆ-ն, է փորձե՞լ աջակցել Հայաստանին։ Բայց այստեղ ևս գրանցվել է 37,2% անկում և 193 միլիոն դոլարի ծիծաղելի շրջանառություն:
Չինաստանի հետ առևտրաշրջանառությունն աճել է 54%-ով, սակայն այն սուղ է՝ ընդամենը 1,2 մլն դոլար։ Իրանի հետ առևտուրը նվազել է 6%-ով և կազմել 267,9 մլն դոլար, Վրաստանի հետ՝ 3%-ով՝ կազմելով 102,2 մլն դոլար։
Ռուսաստանի հետ արտաքին առևտրաշրջանառության աճը կազմում է 2,8 անգամ՝ կազմելով 7,5 մլրդ դոլար։
Ավելացնենք այստեղ ԱՄԷ-ի հետ առևտրի հսկա աճը՝ 7,2 անգամ, մինչև 3,3 միլիարդ դոլար՝ սա նույն Ռուսաստանի Դաշնությունն է, կողքից։
Եվ մենք ստանում ենք կախարդական ցուցանիշը՝ Հայաստանի արտաքին առևտրի 65-70%-ը կապված է Ռուսաստանի հետ», – գրել է տելեգրամյան ալիքը և ընդգծել, որ Փաշինյանն մնում է իշխանության ղեկին ռուսական տնտեսության շնորհիվ։