Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Իսրայել այցելելու
ծրագրերը չեղարկելու մասին։
Նա հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը ոչ թե ահաբեկչական
կազմակերպություն է, այլ սեփական հողերի ու հայրենիքի համար պայքար մղող մարտիկների
խմբավորում։
«Իմ կյանքում մի անգամ ես սեղմեցի Նեթանյահու անունով մարդու ձեռքը։
Մենք լավ մտադրություններ ունեինք, բայց նրանք մեզ վիրավորեցին։ Իսրայել գնալու ծրագիր
ունեինք, բայց չեղարկեցինք, չենք գնա»,- ասել է Էրդողանը։