ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը հայտնել է Վրաստանում իշխանափոխության հասնելու ԱՄՆ-ի ցանկության մասին
Վաշինգտոնը որոշել է հասնել իշխանափոխության Վրաստանում՝ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, ամերիկյան վարչակազմը արշավ է մշակել՝ վարկաբեկելու իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը: Այս մասին ասված է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյի հաղորդագրության մեջ, գրում է ТАСС-ը։
«Արտաքին հետախուզության ծառայության կողմից ստացված տեղեկատվությունը վկայում է Վաշինգտոնի վճռականության մասին՝ հասնելու Վրաստանում իշխանափոխության այս տարվա հոկտեմբերի 26-ին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։ Ջո Բայդենի վարչակազմն արդեն մշակել է մեծ աշխատանք՝ «Վրացական երազանք» իշխող կուսակցությանը վարկաբեկելու ուղղությամբ»,- հայտնել են ռուսական հետախուզական կազմակերպությունից։