
Հայաստանի Բասկետբոլի Մ16 հավաքականը հաղթեց Սան Մարինոյին
Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը սկսեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում․ տեղեկանում ենք Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։
Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 72:53 հաշվով հաղթեց Սան Մարինոյի հավաքականին:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Ռաֆայել Մասումյանն էր՝ վաստակած 19 միավորով: Նա նաև 14 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 2 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 10-ին` մրցելով Կոսովոյի հետ: