
Սպերցյանը կլինի Կրասնոդարի ավագը նոր մրցաշրջանում
«Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը հայտարարել է, որ դարպասապահ Մատվեյ Սաֆոնովի հեռանալուց հետո թիմի նոր ավագը կդառնա ակումբի սան և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը․ գրում է ТАСС-ը։
«Մի կարևոր հայտարարություն՝ մրցաշրջանի նոր ավագը կլինի Էդուարդ Սպերցյանը»,- հայտարարել է Մուսաևը:
24-ամյա կիսապաշտպանը «Ցլերի» հիմնական ավագի թևկապը առաջին անգամ կկրի հուլիսի 13-ին՝ մրցաշրջանի առաջին պաշտոնական խաղում՝ «Զենիթի» դեմ Ռուսաստանի Սուպերգավաթի եզրփակիչում։