07 Հոտ
2024
26.3° c ԵՐԵՎԱՆ
23.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Patriot համակարգերը կօգնեն, բայց բավարար չեն. Զելենսկին դիմել է Արևմուտքին

Patriot համակարգերը կօգնեն, բայց բավարար չեն. Զելենսկին դիմել է Արևմուտքին

Վլադիմիր Զելենսկին դիմել է Ուկրաինայի դաշնակիցներին՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում նախագահ Ռոնալդ Ռեյգանի անվան հիմնադրամում։

«Նոր Patriot համակարգերը կօգնեն: Բայց դրանք բավարար չեն: Դրանք երբեք բավարար չեն: Այս հինգ համակարգերը, անշուշտ, շատ կօգնեն», – ասել է նա:

Վաշինգտոնն իր գործընկերների հետ համատեղ հայտարարության մեջ նշել է, որ նոր ռազմավարական ՀՕՊ համակարգերը, որոնք Ուկրաինան կստանա Արևմուտքից, ներառում են ամերիկյան Patriot և իտալական SAMP-T համակարգերը, ինչպես նաև NASAMS, HAWK, IRIS T-SLM IRIS T-SLS և Gepard մարտավարական համակարգերը։