27 Դեկ
2024
1.4° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ակցիայի ընթացքում ծեծի ենթարկված Կարեն Շահրամանյանը արցախցիների դեմ բողոք չի ներկայացրել

Ակցիայի ընթացքում ծեծի ենթարկված Կարեն Շահրամանյանը արցախցիների դեմ բողոք չի ներկայացրել

Ոչ մի վնասվածք չեմ ստացել ես բախման օրը։ Ոչ մի բողոք չեմ ներկայացրել,
ես գտնում եմ, որ դա պետք չի: Մեր ժողովուրդն է, ոչինչ․  այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է  Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը,
անդրադառնալով մի քանի օր առաջ Արցախի ներկայացուցչության դիմաց տեղի ունեցած միջադեպին,
որտեղ իրավիճակը կտրուկ լարվեց, իսկ ինքը  ծեծի
ենթարկվեց:

«Չի՞ երևում, որ վնասվածք չունեմ ստացած: Ամեն բան կարգին է»,-ասել
է Շահրամանյանը։