24 Դեկ
2024
0.7° c ԵՐԵՎԱՆ
6.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սթոունհենջի տակ թունել կառուցելու ծրագրի պատճառով կառույցը կարող է հայտնվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի վտանգի տակ գտնվող համաշխարհային ժառանգության ցանկում

Սթոունհենջի տակ թունել կառուցելու ծրագրի պատճառով կառույցը կարող է հայտնվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի վտանգի տակ գտնվող համաշխարհային ժառանգության ցանկում

Մեծ Բրիտանիայի Ազգային մայրուղիների գործակալությունը ցանկանում է ճանապարհային թունել կառուցել Սթոունհենջի տակ, որը, ըստ գործակալության, կթեթևացնի երթևեկությունը․ գրում է BBC-ն։

Վերջին մի քանի տարիներին քննարկվում էր մեգալիթյան կառույցի տակ փորելու հավակնոտ ծրագիրը։ Միավորված ազգերի կազմակերպությունը մտահոգված է, որ նախագիծը կարող է խնդիրներ առաջացնել, եթե թունելը շատ կարճ լինի: Հաշվի առնելով այս հանգամանքը, կոմիտեն հուլիսին կքվեարկի հնագույն հուշարձանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի վտանգի տակ գտնվող համաշխարհային ժառանգության ցանկում ավելացնելու վերաբերյալ:

Այնուամենայնիվ, սա առաջին դեպքը չէ, երբ Սթոունհենջի տակ փորման աշխատանքներ անելու առաջարկ է արվում։

Ավելի քան 130 տարի առաջ Ֆրեդերիկ Հարիսոն անունով բրիտանացի պատմաբանն առաջարկել էր փորել հուշարձանի տակ։ Սակայն նա չէր ցանկանում այնտեղ թունել կառուցել, այլ առաջարկում էր այնտեղ թաղել քաղաքակրթական ժամանակի պարկուճ, որի մեջ կլինեին գրական և երաժշտական ստեղծագործություններ, ինչպես նաև կմախքներ։