
Բաքվի և Երևանի շփումներում դեռ զգալի առաջընթաց չկա․ Պեսկով
Մոսկվան շարունակում է երկխոսությունը Բաքվի և Երևանի հետ՝ օգնելու
նրանց հակամարտության լուծման հարցում, սակայն զգալի առաջընթաց դեռ չկա․ լրագրողներին
ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ստույգ փոխըմբռնում չկա։ Մենք շարունակում ենք մեր շփումները»,–
ասել է նա՝ պատասխանելով հարցին՝ արդյոք առաջընթաց կա՞ Մոսկվային որպես խաղաղության
ծրագրի պատրաստման հարթակ օգտագործելու ռուսական առաջարկի իրականացման հարցում։