Samsung տեխնոլոգիական հսկայի աշխատակիցները անժամկետ գործադուլ են հայտարարել
Հարավկորեական Samsung Electronics ընկերության աշխատակիցների գրեթե մեկ քառորդին ներկայացնող National Samsung Electronics Union (NSEU) արհմիությունը կոչ է արել իր մոտ 30,000 անդամներին անժամկետ գործադուլ անել ավելի բարձր վարձատրության համար․ գրում է BBC-ն։
Անժամկետ գործադուլի մասին հայտարությունը հնչել է եռօրյա համընդհանուր գործադուլի վերջին օրը։
«Ընկերությունը մտադիր չէ երկխոսության գնալ նույնիսկ առաջին համընդհանուր գործադուլից հետո, ուստի հուլիսի 10-ից մենք հայտարարում ենք երկրորդ համընդհանուր գործադուլը՝ անժամկետ», – ասվում է արհմիության հայտարարության մեջ։