
Արցախում պայթյունի զոհերի 40-ից ավելի աճյուններ նույնականացվել և հուղարկավորվել են
Արցախում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով
զոհերի 40-ից ավելի աճյուններ նույնականացվել և հուղարկավորվել են․
տեղեկացրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարի խոսքով՝ նույնականացման գործընթացը դեռ ընթացքի մեջ է:
«Հարազատներն անցնում են արյան հետազոտությունները, որպեսզի կարողանանք
գործընթացն արագ կազմակերպել»,- ասել է Ավանեսյանը՝ հավելելով, որ չնույնականացված
զոհերի թիվը հստակ չէ։