Նորից լեզվի վրիպում․ Բայդենը հայտարարել է, որ քնել է Ստոլտենբերգի կնոջ հետ (տեսանյութ)
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, ելույթ ունենալով Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, հերթական անգամ սխալ է արտահայտվել՝ ասելով, որ քնել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի կնոջ հետ։
Բայդենի սխալը ակտիվորեն քննարկում են X սոցիալական ցանցի օգտատերերը։ Խոսելով Ստոլտենբերգի կնոջ մասին՝ ԱՄՆ նախագահը, «talking» բառի փոխարեն շատ նման հնչեղություն ունեցող, բայց անպարկեշտ բառ է ասել։
«Ես, երբ… ձեր կնոջ հետ՝ անձամբ խնդրել եմ, որ մի որոշ ժամանակ էլ պաշտոնավարեք։ Ներողություն»,- ասել է Բայդենը։