Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետ Միցոտակիսի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ում տեղի ունեցող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ․ գրում է «Անադոլու» գործակալությունը։
Հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով նախագահի խորհրդական, դեսպան Աքիֆ Չաղաթայ Քըլըչը։