07 Հոտ
2024
17.1° c ԵՐԵՎԱՆ
17.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի նորընտիր նախագահի հայտարարություններն ամբողջությամբ տեղավորվում են հոգևոր առաջնորդի  նախանշած սկզբունքային քաղաքականության շրջանակում․ իրանագետ

Իրանի նորընտիր նախագահի հայտարարություններն ամբողջությամբ տեղավորվում են հոգևոր առաջնորդի նախանշած սկզբունքային քաղաքականության շրջանակում․ իրանագետ

Ըստ իրանական լրատվամիջոցների՝ հուլիսի 9-ի հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանն ուշագրավ հայտարարություններ է արել՝ կապված հայ-իրանական հարաբերությունների և Հայաստան-Իրան սահմանի հետ․ գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Վերջինս, մասնավորապես, ընդգծել է, որ Իրանի հարևանների շարքում Հայաստանը նշանակալի տեղ ունի, իսկ հայ-իրանական հարաբերությունները կարևոր են Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության համակարգում, ուստի Հայաստանի նկատմամբ Իրանի սկզբունքային քաղաքականությունն անխաթարելի է։

Շատ ուշագրավ է նաև նորընտիր նախագահի կողմից Հայաստան-Իրան սահմանի բնութագրումը, ըստ որի՝ թեև Հայաստանի հետ Իրանի սահմանը երկար չէ, սակայն այն հույսի և խաղաղ կյանքի սահման է։

Հարկ է նշել, որ Իրանի նորընտիր նախագահի հայտարարություններն ամբողջությամբ տեղավորվում են Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի նախանշած հստակ և սկզբունքային քաղաքականության շրջանակում, որն, ի դեպ, հայ-իրանական սահմանը բնորոշել էր՝ որպես հազարամյակների սահման։