
Ֆրանսիայում այրվում է աշխարհի ամենաբարձր գոթական տաճարներից մեկի՝ Ռուանի տաճարի աշտարակը
Ֆրանսիայում այրվում է Ռուանի տաճարի աշտարակը․ հաղորդում է BFM TV-ն։ Տաճարը երկրի պատմական հուշարձան է։
Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։
Ռուանի քաղաքապետը հայտնել է, որ բոլոր ծառայությունները մոբիլիզացվել են հրդեհը մարելու համար։
Տաճարը կառուցվել է 12-16-րդ դարերում, 19-րդ դարում հայտնվել է 151 մ բարձրությամբ թուջե աշտարակը։