Ալեքսեյ Նավալնիի այրին ներառվել է «ահաբեկիչների և ծայրահեղականների» ցուցակում
ՌԴ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը ներառվել է «ահաբեկիչների և ծայրահեղականների» ցուցակում։ Վերջինս այսօր է ընդգրկվել ցուցակում։
Ըստ ՌԴ օրենքի՝ ցուցակում ընդգրկված քաղաքացիների բանկային հաշիվները սառեցվում են, դադարեցվում նրանց ծառայություններ մատուցելը։
Տեղեկացնենք նաև, որ օրեր առաջ՝ հուլիսի 9-ին, Մոսկվայի Բասմանի դատարանը Յուլյա Նավալնիին երկու ամսով ձերբակալելու որոշում է կայացրել։ Նա հետախուզման մեջ է։ Նավալնիի կնոջը սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում։ Յուլյա Նավալնին, մեկնաբանելով ձերբակալության որոշումը, սուր քննադատել է ՌԴ նախագահին՝ նրան անվանելով «մարդասպան և ռազմական հանցագործ»։