«Լուռ մահ». աշխարհի յուրաքանչյուր երրորդ բնակիչ ունի արյան բարձր ճնշում. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է հիվանդությունը զարգացնող գործոնները
Աշխարհի յուրաքանչյուր երրորդ բնակիչ ունի արյան բարձր ճնշում, սակայն միայն յուրաքանչյուր հինգերորդ մարդն է գտնվում վերահսկողության տակ․ ասել է ԱՀԿ բուժաշխատող, սրտանոթային հիվանդությունների մասնագետ Տասկին Խանը։
Արյան բարձր ճնշումը այլ կերպ կոչվում է «լուռ մահ», քանի որ այն ի հայտ է գալիս առանց ախտանիշների:
«ԱՀԿ-ն հաշվարկել է, որ մինչև 2050 թվականը հնարավոր է փրկել 76 միլիոն կյանք, եթե կարողանան բարձրացնել վերահսկողության մակարդակը ամբողջ աշխարհում», – նշել է Խանը։
Արյան բարձր ճնշումը վերահսկելու և կանխարգելելու համար բժիշկը խորհուրդ է տալիս պարբերաբար այցելել բժշկի, չծխել, շատ աղ չօգտագործել և սթրեսի չենթարկվել։