07 Հոտ
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
16.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի գործող իշխանության հակաարցախյան քաղաքականությունը հարված է թիկունքից․ Մետաքսե Հակոբյան

Հայաստանի գործող իշխանության հակաարցախյան քաղաքականությունը հարված է թիկունքից․ Մետաքսե Հակոբյան

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գասլտանյանին է հանձնել արցախցիների խնդիրների մի փոքրիկ փաթեթ, որն այս թղթում է տեղ գտել։

«Արցախի ու Հայաստանի ներկայիս վիճակը բոլորիս արժանապատիվ ապրելը անհնարին է դարձրել։ Բոլորս ենք ուզում ապրել արժանապատիվ, բայց այդպես կարող ենք, եթե ունենք հայրենիք։ Արցախ վերադառնալ կարող ենք, եթե ունենանք ազգային իշխանություն»,- ասել է Մետաքսե Հակոբյանը։

Պատգամավորը ընդգծել է՝ առանց Մայր Հայաստանի անհնար էր հաջողություն գրանցել։ Վերհիշելով շրջափակման ժամանակ Հայաստանի վարած քաղաքականությունը՝ Հակոբյանն այն հակաարցախյան է որակել՝ նշելով՝ դրանք հարվածներ էին թիկունքից։

«Առանց Մայր Հայաստանի աջակցության ժողովուրդն ընդամենը երկու տարբերակ ուներ՝ կամ լքել հայրենի օջախներն ու հայրենիքը, կամ ապրել ադրբեջանցիների հետ մի հարկի տակ: Հակառակ դեպքում ցեղասպանության մասշտաբն անպատկերացնելի էր լինելու»,- ասել է Մետաքսե Հակոբյանը։