08 Հոտ
2024
18.1° c ԵՐԵՎԱՆ
10.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուբեն Ռուբինյանն ու Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հանդիպել են

Ռուբեն Ռուբինյանն ու Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հանդիպել են

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը այսօր Սանկտ Պետերբուրգում «ԲՐԻԿՍ» խորհրդարանական ֆորումի շրջանակում հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ․ այս մասին տեղեկացնում են Ազգային ժողովից։

Կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստան-Իրան հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Իրան միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը առնչվող հարցեր: