24 Փտր
2025
-1.7° c ԵՐԵՎԱՆ
-9.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի տարածքը․ կան զոհեր

Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի տարածքը․ կան զոհեր

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայի հարավ-արևմուտքում,
ինչի հետևանքով զոհվել է սիրիացի 8 զինծառայող․ տեղեկացնում են սիրիական պետական լրատվամիջոցները։

Նշվում է, որ հրթիռակոծության հետևանքով կան նաև վիրավորներ։

Միջադեպը տեղի է ունեցել սիրիական Դարաա քաղաքի մոտակայքում։ Պատճառվել
է նաև նյութական վնաս։

Իսրայելի փոխանցմամբ՝ հրթիռակոծությունը եղել է սիրիական զորքերի
կողմից Գոլանի բարձունքներին հասցված հարվածների պատասխանը։