ԱՄՆ-ը Ուկրաինային օգնության նոր փաթեթ է նվիրելու.Պետքարտուղարություն
ԱՄՆ-ը Ուկրաինային 225 միլիոն դոլար արժողությամբ օգնության նոր փաթեթի կտրամադրի, որը կներառի «Patriot» հակաօդային պաշտպանության մարտկոց և զինամթերք. այս մասին ասվում է Պենտագոնի և Պետքարտուղարության մամուլի հաղորդագրություններում։
«Այսօր նախագահ Բայդենի՝ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո, պաշտպանության նախարարությունը հայտարարում է հավելյալ օգնության մասին՝ 225 միլիոն դոլար գնահատված Ուկրաինայի կարևորագույն անվտանգության և պաշտպանության կարիքները բավարարելու համար»,- ասվում է փաստաթղթում։
Բացի Patriot հակաօդային պաշտպանության մարտկոցից՝ Կիևի ռեժիմը կստանա «Stinger» զենիթահրթիռային համալիրներ, «HIMARS MLRS»-ի համար նախատեսված զինամթերք և «Javelin» հակատանկային համակարգեր։
Բայդենի նախագահության օրոք ԱՄՆ-ն ավելի քան 54,4 միլիարդ դոլար է հատկացրել Ուկրաինային անվտանգության ապահովման համար։