
Կանադայի արտգործնախարարը ՀՀ այցի շրջանակներում Երևանում դեսպանատուն կբացի
Հոկտեմբերի 25-26-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Կանադայի
արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին:
Այսօր կկայանա Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարների առանձնազրույցը,
որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը` պատվիրակությունների մասնակցությամբ:
Ապա տեղի կունենա Արարատ Միրզոյանի և Մելանի Ժոլիի համատեղ մամուլի ասուլիսը։
Ժոլին կմասնակցի Երևանում Կանադայի դեսպանատան բացման արարողությանը,
կհանդիպի ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Նիկոլ Փաշինյանի հետ, կայցելի Ծիծեռնակաբերդ։