![Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կքննարկի Բաքվի կողմից Արցախի առևանգված գործիչներին օգնելու հարցը Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կքննարկի Բաքվի կողմից Արցախի առևանգված գործիչներին օգնելու հարցը](https://abcmedia.am/wp-content/uploads/2023/10/abcmedialo5ejfco.jpg)
Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կքննարկի Բաքվի կողմից Արցախի առևանգված գործիչներին օգնելու հարցը
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել
է, որ Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն տիկին
Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորգին, արձագանքելով Ադրբեջանի բռնապետական վարչակազմի կողմից Արցախի
մեր հայրենակիցների՝ ռազմաքաղաքական ղեկավարների և քաղաքացիական անձանց ապօրինի առևանգումների
մասին ահազանգող իր նամակներին, իր համերաշխությունն է հայտնել նրանց շուտափույթ
վերադարձի առնչությամբ։
«Մենք անչափ մտահոգված ենք և հանձնառու ենք ապահովելու, որ ներկայումս
պատանդառության մեջ գտնվողները զերծ լինեն վնասներից և շուտափույթ ազատ արձակվեն
44-օրյա պատերազմում գերեվարվածների հետ միասին: Ես հանդիպելու եմ մեր թիմի հետ՝ քննարկելու
այն ուղիները, որոնցով Լեմկինի ինստիտուտը կարող է օգնել:
Հուսով եմ շատ շուտով Ձեզ համար ավելի շատ տեղեկություններ կունենամ»,-ասել
է ինստիտուտի տնօրենը։