08 Հոտ
2024
15.2° c ԵՐԵՎԱՆ
10.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեքսիկայի քաղաքների փողոցներում շուրջ 200  կոկորդիլոս է հայտնվել

Մեքսիկայի քաղաքների փողոցներում շուրջ 200 կոկորդիլոս է հայտնվել

Վերջին շաբաթներին Մեքսիկայում տեղացած հորդառատ անձրևներից հետո ամենաքիչը 200 կոկորդիլոս է ներխուժել երկրի հյուսիս-արևելյան քաղաքների փողոցներ․ գրում է The associated press-ը։

Տեղի իշխանությունները տեղեկացրել են, որ «Ալբերտո» արևադարձային փոթորկի, իսկ այնուհետև «Բերիլ» մրրիկի առաջացրած հորդառատ անձրևներից ծովալճակներում բարձրացել է ջրի մակարդակը, ինչի պատճառով կոկորդիլոսները հայտնվել են Տամպիկո, Սիուդադ Մադերո և Ալտամիրա քաղաքներում, որտեղ որսացել և տեղափոխել են առնվազն 165 կոկորդիլոս։

Եվս 40-ից ավելի կոկորդիլոս այս շրջաններում որսացել են հունիսին։

Տամաուլիպասի նահանգի շրջակա միջավայրի քարտուղարությունը հայտնել է, որ բռնված կոկորդիլոսներին այնուհետև բաց են թողել իրենց համապատասխան բնակության միջավայր, որտեղ նրանք վտանգ չեն ներկայացնի մարդկանց համար: