15 Մար
2026
4° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Էդուարդ Սպերցյանը չի պատասխանել իր ապագայի մասին հարցին

Էդուարդ Սպերցյանը չի պատասխանել իր ապագայի մասին հարցին

Ռուսական «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հրաժարվել է պատասխանել իր ապագայի վերաբերյալ հարցին։

«Իմ ապագա՞ն. Ես չեմ պատասխանի այս հարցին»,- Սպերցյանի խոսքերն է փոխանցում Championat.com-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական ակումբները։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո:

Վաղը՝ հուլիսի 13-ին, Կրասնոդարը Ռուսաստանի Սուպերգավաթի խաղում կհանդիպի «Զենիթի» հետ։ Թիմերը կխաղան Վոլգոգրադի «Վոլգոգրադ Արենա» մարզադաշտում։ Այս խաղը առաջինը կլինի հայ կիսապաշտպանի համար իր թիմի հիմնական ավագի կարգավիճակում։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ