Էկվադորում նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոյի սպանության կազմակերպման համար դատապարտվել է հանցախմբի անդամներից մեկը
Էկվադորում նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոյի սպանության կազմակերպման համար դատապարտվել է հանցախմբի անդամներից մեկը։ Այս մասին հայտնում է AFP-ը։
Վիլյավիսենսիոյի սպանության գործով հինգ մարդ է դատապարտվել բավականին երկարաժամկետ ազատազրկման։
31-ամյա Կառլոս Անգուլոն ստացել է 34 տարի ութ ամսվա բանտարկություն այն բանի համար, որ ծրագրել եւ պատվիրել է սպանությունը։
Մյուս մեղադրյալը՝ Լաուրա Կաստիլյոն, ստացել է նույն ժամկետը զենք, փող, ավտոմեքենաներ եւ մոտոցիկլներ տրամադրելու համար կոլումբիացի մարդասպաններին, որոնք մահացու վիրավորել են Ֆերնանդո Վիլյավիսենսիոյին 2023թ. օգոստոսի 9-ին, երբ նա հեռանում էր Կիտոյի հանրահավաքից։
Ֆերնանդո Վիլյավիսենսիոն նախկին հետաքննող լրագրող է, նա խոստանում էր պայքարել քաղաքական կոռուպցիայի եւ թմրավաճառքի դեմ, նա սպանվել է նախագահական ընտրությունների առաջին փուլն սկսվելուց մի քանի օր առաջ։
Վեց կոլումբիացիներ ձերբակալվել են հրաձգությունից մի քանի ժամ հետո, բայց նրանք բոլորը սպանվել են բանտում երկու ամիս անց։
Ավելի ուշ ձերբակալվել են եւս յոթ կասկածյալներ, որոնցից մեկը մահացել է, մյուսը՝ արդարացվել։
Մնացած հինգը կանգնել է դատարանի առջեւ։
Անգուլոյից եւ Կաստիլյոյից բացի՝ հանցակիցներ Էրիկա Ռամիրեսը, Վիկտոր Ֆլորեսը եւ Ալեքսանդրա Չիմբոն ստացել են 12 տարվա բանտարկություն։