Իրանահայ համայնքը և Իրանի հայազգի պատգամավորները շնորհավորել են Փեզեշքիանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Իրանի խորհրդարանի հայ պատգամավորները շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տարած հաղթանակի առիթով տեղեկացնում է Mehr գործակալությունը։
Իրանի հայ խորհրդարանականներն ընդգծել են, որ կառավարական պաշտոնյաների համագործակցությունը եւ սիներգիան միմյանց հանդեպ կապահովեն լուսավոր ապագա երկրի ժողովրդի համար։
«Խորհրդարանականներ Արա Շահվերդյանը՝ Թեհրանում հայ-քրիստոնեական կազմակերպության ներկայացուցիչը, եւ Մանսուրյանը՝ հայ-քրիստոնեական կազմակերպության ներկայացուցիչը Սպահանում եւ Հարավային Իրանում, շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին Իրանի Իսլամական Հանրապետության 9-րդ նախագահի պաշոնում ընտրվելու առիթով։
Իրանի հայ համայնքը ցանկանում է հետագա հաջողություններ Իրանի կառավարությանը եւ ժողովրդին»,-գրում է գործակալությունը։